ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել. Ուկրաինայի ՊՆ

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել. Ուկրաինայի ՊՆ

Դոնբասում երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գնդակոծության հետևանքով երկու ուկրաինացի զինծառայողներ բեկորային վնասվածքներ են ստացել, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։ Չորս զինծառայողներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և գտնվում են բուժհաստատություններում՛՛:

Ուկրաինայի ՊՆ-ից նաև հայտնել են, որուկրաինացի զինվորականները վերահսկում են Դոնբասի իրադրությունը և համարժեք են արձագանքում պոտենցիալ սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում հայտնել են վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի կողմից ամենաինտենսիվ գնդակոծությունների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների վնասմանը։ Ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը մարտական գործողությունների աճող սպառնալիքի կապակցությամբ հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին: Շաբաթ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարվել։

  • Կիսվել: