Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ 52 երկրներից 20 հազար կամավորականներ են ուղևորվում Ուկրաինա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեպի Ուկրաինա են ուղեւորվում արտերկրացիներ 52 երկրներից, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Դիտարկվում են այդպիսի քաղաքացիների ներկայացրած դիմումները, աշխարհի ազատ մարդկանց մոբիլիզացումը պարզապես ցնցում է: Այսօրվա դրությամբ՝ մեզ մոտ են գալիս փորձառու վետերաններ ու կամավորներ 52 երկրներից: Դա նրանց ցանկությունն է: Մենք նրանց չենք վարձել, մենք նրանց ոչնչով չենք խթանում»,-ընդգծել է Կուլեբան:
Նա նաեւ հայտնել է, որ դիմումների ընդհանուր թիվն օտարերկրացիներից, որոնք պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել Ուկրաիան, մոտենում է 20 հազարի: