հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Դիմեցինք Ասադին՝ որոշելու Սիրիայի ապագան. ցավոք, չկարողացանք. Էրդողան

Դիմեցինք Ասադին՝ որոշելու Սիրիայի ապագան. ցավոք, չկարողացանք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ վերջին շրջանում վերսկսվել են ռազմական գործողությունները:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա ասել է, որ ընդդիմության ուժերը շարունակում են իրենց առաջխաղացումը, և նրանց թիրախը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն է։

Էրդողանը նաև հայտնել է, որ կապ է հաստատել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ քննարկելու Սիրիայի ապագան:

«Ընդդիմության այս երթը շարունակվում է։ Իդլիբը, Համան, Հոմսը և, իհարկե, թիրախը Դամասկոսն է։ Մենք դիմեցինք Ասադին և ասացինք՝ եկեք միասին որոշենք Սիրիայի ապագան: Ցավոք, մենք չկարողացանք այդ հարցի շուրջ դրական հայտարարի գալ»,-նշել է նա։

Էրդողանը նաև հայտնել է, որ իր վերահսկողության տակ գտնվող զինյալներին կոչ է արել շարունակել Արաբական Հանրապետության բռնազավթումը։

  • Կիսվել: