ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Դե, մենք արդեն խոսելու բան ունենք. երկուսով նորից կհանդիպենք». Պուտինը՝ Լուկաշենկոյին

«Դե, մենք արդեն խոսելու բան ունենք. երկուսով նորից կհանդիպենք». Պուտինը՝ Լուկաշենկոյին

Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունները բավականին քրտնաջան աշխատում են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, և պետությունների ղեկավարներն արդեն «խոսելու բան ունեն», Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր կառավարությունները բավականին քրտնաջան աշխատում են: Ես գիտեմ, որ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ձեզ մանրամասն զեկուցել է շփումների մասին: Դե, մենք արդեն խոսելու բան ունենք: Մենք երկուսով նորից կհանդիպենք և կքննարկենք այն, ինչը երկուստեք հետաքրքրություն է ներկայացնում», - ասել է Պուտինը, հայտնում է «ՌԻԱ»-ն։

Նա նշել է՝ թեև մշտական ​​կապի մեջ է Լուկաշենկոյի հետ,  այնուամենայնիվ, քննարկելու որոշ հարցեր և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Դրան մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: