շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի օդանավակայանի տարածք

Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի օդանավակայանի տարածք

Ալմաթիի օդանավակայանի աշխատակիցները հեռացել են համալիրից, քանի որ մի քանի տասնյակ ցուցարարներ ներխուժել են օդանավակայանի տարածք, տեղեկացնում է Orda.kz ղազախական կայքը:

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, այս պահին օդակայանում գտնվում են մոտ 45 զավթիչներ: ՛՛Հենց նրանք մտան տարածք, մեր աշխատակիցները հեռացան: Գրավման պահին ուղևորներ չեն եղել: Մենք շատ արագ տարհանել ենք ուղևորներին և 11 դարպասներով դուրս ենք հանել: Զինվորականները հեռացել են, սակայն մենք չգիտենք, թե որ ուղղությամբ՛՛,-նշել է կայքի անանուն աղբյուրը:

Նշենք, որ Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը:

  • Կիսվել: