ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չորս երկրներ Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշացրել են խուսափել մարդկային կուտակումների վայրերից

Չորս երկրներ Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշացրել են խուսափել մարդկային կուտակումների վայրերից

Ֆինլանդիան Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել մարդկային կուտակումների վայրերից և անվտանգության հետ կապված այլ խորհուրդներ է տվել: Նման նախազգուշացումներ են արել Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, գրում է unian.net-ը:

Դեկտեմբերից ի վեր Ֆինլանդիան Թուրքիա մեկնող քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջաններ ցանկացած ճանապարհորդությունից և անհարկի շրջագայությունից դեպի Թուրքիայի Իրանի և Իրաքի հետ սահմանային շրջաններ:

«Անվտանգության իրավիճակը երկրում կարող է արագ վատթարանալ: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է, Թուրքիան շարունակում է հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Իրաքում»,- ասվում է նախարարության կայքում:

 

  • Կիսվել: