կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իսրայելում խաղաղության հասնելուն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իսրայելում խաղաղության հասնելուն

Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ խթանելու խաղաղ բանակցությունները և պայմաններ ստեղծել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համար: Այս մասին այսօր ասել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆայել Հարպազի հետ հեռախոսազրույցում:

՛՛Չինաստանը դատապարտում է գործողությունները, որոնք վնասում են անմեղ քաղաքացիներին, և կոչ է անում կրակի և բռնության շուտափույթ դադարեցման, ինչպես նաև խաղաղության բանակցությունների վերսկսման՛՛,-ասել է Ցզյունը:

Նա նաև հավելել է, որ ՛՛Չինաստանը ՛՛Պաղեստինի հարցում՛՛ չունի անձնական շահեր և միշտ կանգնած է խաղաղության, արդարության և անաչառության կողքին՛՛։

՛՛Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Իսրայելն ու Պաղեստինը կարող են խաղաղ գոյակցել, և պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ խաղաղ բանակցությունները առաջ մղելու և խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար՛՛,-նշել է Ցզյունը:

  • Կիսվել: