շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները

Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները

Նշելով, որ ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի համար մեղավոր է ԱՄՆ-ն, Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխի «առավելագույն ճնշման» սխալ քաղաքականությունը և չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած ապօրինի պատժամիջոցները, գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը՝ պատասխանելով Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի վերսկսման մասին հարցին:

Նա նշել է. «ՀԳՀԾ-ին հավատարմությունը վերականգնելու ուղղությամբ բանակցությունները թևակոխել են կարևոր փուլ: Չինաստանն ընդգծում է, որ համաձայնության բոլոր կողմերը պետք է դրսևորեն բարի կամք ու ճկունություն և շարժվեն հնարավորինս շուտ համաձայնության հասնելու ուղղությամբ:

Չժաո Լիջյանը հավելել է. «Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ բանակցությունների համար արհեստական ժամկետներ սահմանելը կառուցողական չէ: Բանակցությունների կողմերը պետք է համբերություն դրսևորեն, տարաձայնությունները լուծեն պատշաճ կերպով և բարենպաստ պայմաններ ստեղծեն բանակցությունների համար»։

 

  • Կիսվել: