ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինաստանում տորնադոյի զոհերի թիվը հասել է 12-ի

Չինաստանում տորնադոյի զոհերի թիվը հասել է 12-ի

Առնվազն 12 մարդ է զոհվել, և ավելի քան 400-ը վիրավորվել են ուրբաթ օրը Չինաստանի Ուհան և Սուչժոու քաղաքներում տեղի ունեցած երկու տորնադոներից, տեղեկացնում է Global Times-ը:

Նշվում է, որ Հուբեյ նահանգում գտնվող Ուհանում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 280-ը:

Բացի այդ՝ առնվազն 85 տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել է մոտ 400-ը, երկու աշտարակային կռունկ, ինչպես նաև ժամանակավոր կառույցներ ՝ մոտ 8 հազար քմ մակերեսով:

Սուչժոու քաղաքում պտտահողմի զոհ է դարձել 4 մարդ, ևս 149-ը վիրավորվել են: 

  • Կիսվել: