երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չինաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել Է միջուկային զենքի կիրառման շեմը նվազեցնելու մեջ

Չինաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել Է միջուկային զենքի կիրառման շեմը նվազեցնելու մեջ

ԱՄՆ-ի կառավարության վարած միջուկային տրիադայի արդիականացման և մարտավարական սպառազինությունների հետագա տեղակայման քաղաքականությունը նվազեցնում Է միջուկային զենքի կիրառման շեմը, հայտարարել Է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը՝ մեկնաբանելով Պենտագոնի տարեկան զեկույցը ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը:

«ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը, շարունակում Է նորացնել իր տրիադան, ակտիվորեն զարգացնում Է առաջավոր գծում մարտավարական միջուկային զենքի տեղակայման պլանները, նվազեցնում Է միջուկային զենքի կիրառման շեմը, իրականացնում Է միջուկային զենքի տարածում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև անվտանգության եռակողմ համաձայնագերի միջոցով, ինչն օրեցօր միջուկային բախման ավելի ու ավելի մեծ աղբյուր Է դարձնում նրան», - նշել Է Տան Կեֆեյը:

Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Պեկինը երբեք առաջինը չի կիրառի միջուկային զենք: «Անհրաժեշտ Է ընդգծել, որ Չինաստանը հաստատակամորեն հետևում Է պաշտպանական միջուկային ռազմավարությանը, մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ ՉԺՀ-ն ոչ մի պարագայում միջուկային զենք չի կիրառի առաջինը, իսկ նրա միջուկային ուժերը պահպանվում են ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում»,- ամփոփել Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես նշվում է Չինաստանի ռազմական հզորության մասին Պենտագոնի՝ անցյալ շաբաթ հրապարակված տարեկան զեկույցում, Միացյալ Նահանգները հիմք է ընդունում այն, որ Չինաստանն ունակ Է մինչև 2035 թվականը ծավալել շուրջ 1500 միջուկային մարտագլխիկ և ավատել իր զինված ուժերի արդիականացման գործընթացը: Փաստաթուղթը ներայացվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը: Դրա հեղինակների կարծիքով՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել Է միջուկային սպառազինության արտադրության տեմպերը:

  • Կիսվել: