շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կարևորության մասին

Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կարևորության մասին

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը կմնա նոր պաշտոնում Չինաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ցին Գանի ՛՛կարևոր առաքելություններիցե մեկը՛՛։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Գանը, որը, հիշեցնենք, մինչ այդ 17 ամիս զբաղեցրել է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանի պաշտոնը:

Նշենք, որ  չինացի դիվանագետի հոդվածը հունվարի 4-ին հրապարակվել է The Washington Post պարբերականում՝ ՛՛Մոլորակի ապագան կախված է Չինաստան-ԱՄՆ կայուն հարաբերություններից՛՛ վերնագրով, որում նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես Միացյալ Նահանգներից հեռանում եմ Է՛լ ավելի մեծ համոզմամբ, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների դուռը մնում Է բաց և չի կարող փակ լինել, և որ ամերիկացիները, ինչպես չինացիները, լայնախոհ, ընկերասեր և աշխատասեր մարդիկ են՛՛:

Գանը շեշտել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները չեն կարող լինել այնպիսին, երբ մի կողմը հաղթում է մյուսին կամ մի երկիր բարգավաճում է մյուսի հաշվին:

՛՛Աշխարհը բավականին մեծ է, և թե՛ Չինաստանը, թե՛ Միացյալ Նահանգները կարող են զարգանալ և բարգավաճել: Մեր երկու երկրների հաջողություններն ընդհանուր հնարավորություններն են, այլ ոչ թե մարտահրավերները՝ «հաղթողն ստանում Է ամեն ինչ» սկզբունքով: Մենք չպետք է թույլ տանք, որ նախապաշարմունքներն ու թյուրընկալումն առճակատում կամ հակամարտություն բորբոքեն երկու մեծ ժողովուրդների միջև՛՛,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին ՉԺՀ ԱԳՆ-ն հայտնել Էր, որ Չինաստանի նոր արտգործնախարար Ցին Գանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցել չին-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը: Ցին Գանին Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակելու որոշում էր կայացվել դեկտեմբերի 30-ին: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Վան Ին դադարել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա Չինաստանի ԱԳ նախարար էր 2013 թվականից:

  • Կիսվել: