ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չինաստանի և Հարավային Կորեայի թանգարանները վերաբացվում են

Չինաստանի և Հարավային Կորեայի թանգարանները վերաբացվում են

Շանհայի տասնյակից ավելի թանգարաններ, ներառյալ Չինաստանի արվեստի և ժամանակակից արվեստի «Power Station of Art» թանգարանները վերսկսում են աշխատանքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ վեր թվարկված թանգարանները հունվարի վերջից դադարել էին ընդունել մեծ թվով այցելուներ։

Յուրաքանչյուր թանգարանի մուտքի մոտ ստուգվում է այցելուների առողջական վիճակը, բոլոր աշխատակիցները դիմակներ են կրում և հետևում են առողջապահական կազմակերպությունների ցուցումներին, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:

Չինաստանի հինավուրց արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն ընդգրկող Շանհայի թանգարանը նախատեսում է օրական  500 այցելուի ընդունել:

«Edouard Malingue» պատկերասրահը, Շանհայի «Art Gallery»-ն և «ArtCN»-ը արդեն բաց են այցելուների համար:

Ինչ վերաբերում է Հարավային Կորեային, ապա Սեուլի ժամանակակից արվեստի ազգային թանգարանը կվերաբացվի մարտի 23-ին: Սեուլի արվեստի թանգարանը և «Leeum Samsung» թանգարանը դեռ փակ են:

Երեկ՝ մարտի 16-ին Հարավային Կորեայի Առողջապահության կոմիտեի խոսնակն ասել է, որ հիվանդությունն անկում է ապրում և վարակակիրների թիվը նվազում է: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 81 հազար դեպք, մահացել է 3200 քաղաքացի։

  • Կիսվել: