շաբաթ, սեպտեմբեր 23
23 / 9 / 2023
Չինաստանի արտաքին գործերի նախարարը քառօրյա այցով կժամանի Ռուսաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարը քառօրյա այցով կժամանի Ռուսաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քառօրյա այցով կժամանի Ռուսաստան, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ այցի շրջանակում տեղի կունենան բանակցություններ անվտանգության հարցերի վերաբերյալ:

Վան Ին Ռուսաստան կժամանի ռազմավարական անվտանգության վերաբերյալ չին-ռուսական խորհրդատվությունների 18-րդ փուլի անցկացման համար, այցը տեղի կունենա սեպտեմբերի 18-21-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով։
 
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Վան Ին կհանդիպի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, եւ նրանք նախատեսում են «կենտրոնանալ միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման ջանքերի վրա»։ Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում Ուկրաինայում կարգավորման հարցերի, ինչպես նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ուղիների հետ կապված։ 

  • Կիսվել: