շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել. կան զոհեր

Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել. կան զոհեր

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը անտառային հրդեհների պատճառով երկրի Վալպարաիսոյի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել, հայտնում է Reuters-ը։

Ներքին գործերի նախարար Կարոլինա Տոյան այսօր հայտնել է, որ առնվազն 19 մարդ է զոհվել առափնյա տուրիստական ​​Վինյա դել Մար քաղաքում անտառային հրդեհների հետևանքով, իսկ զոհերի թիվը կարող է աճել առաջիկա ժամերին:

Երկրում գրանցվել է 92 ակտիվ հրդեհ, տուժել է ավելի քան 43,000 հեկտար, ասել է ներքին գործերի նախարարը։

՛՛Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը շատ բարդ է բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով: Բայց իմացեք, որ կառավարությունը, հրշեջները, անտառային ազգային կորպորացիան, ոստիկանները և քաղաքացիական հասարակությունը հնարավորինս մոբիլիզացված են արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար: Ես նաև որոշել եմ արտակարգ դրության ռեժիմ հայտարարել, որպեսզի ունենամ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՛՛,-ասել է երկրի նախագահը:

  • Կիսվել: