ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չեխիայում արտակարգ դրություն է հաստատվել ուկրաինացի փախստականների պատճառով

Չեխիայում արտակարգ դրություն է հաստատվել ուկրաինացի փախստականների պատճառով

Չեխիայում ուրբաթ օրվանից ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը՝ կապված Ուկրաինայից փախստականների թվի աճի հետ։ Որոշումն ավելի վաղ կայացրել էր վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը՝ գրում է ТАСС-ը։

«Արտակարգ դրությունը մտցնում ենք զուտ տեխնիկական պատճառներով, որպեսզի կարողանանք ապահովել Ուկրաինայից փախստականների ընդունելությունը, և դա ոչ մի կերպ չի ազդի Չեխիայի քաղաքացիների վրա»,- ասել է վարչապետը։

Արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Իշխանությունների տվյալներով՝ Ուկրաինայից օրական միջինը 5000 մարդ է ժամանում Չեխիա՝ փախչելով ռազմական գործողություններից։

Ըստ վերջին տվյալների, այսօր արդեն 33 հազարից ավելի փախստական կա Չեխիայում:

Վիճակն ավելի լուրջ է հարևան Սլովակիայում: Վերջին օրերին այդ հանրապետություն է ժամանել Ուկրաինայի ավելի քան 90 հազար բնակիչ։

  • Կիսվել: