շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեխիայի նախագահական ընտրություններում առաջատարն է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը

Չեխիայի նախագահական ընտրություններում առաջատարն է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը

Նախկին վարչապետ և «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը գլխավորում է Չեխիայի նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի ունեցավ ուրբաթ և շաբաթ օրերին։ Ձայների նախնական հաշվարկի մասին  տվյալներ է հայտնել է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։

Բաբիշը ստացել է ընտրողների 42,8%-ի աջակցությունը, որոնց ձայները հաշվվել են հանրապետության ընտրատեղամասերի փակումից հետո 20 րոպեի ընթացքում։ Նրա հիմնական մրցակիցը՝ Չեխիայի զինված ուժերի բանակի գեներալ Պետեր Պավելը, ստացել է ընտրողների ձայների 30,1%-ը։

Ընտրությունների  նախնական արդյունքները գործակալությունը տարածել է առաջին փուլում քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ երկու տոկոսի հաշվարկից հետո։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68,12 տոկոս։

Նախագահական մրցավազքում իրավիճակը կարող է փոխվել ձայների հաշվարկի գործընթացում, որը կշարունակվի մինչև շաբաթ երեկո։ Գեներալ Պավելն ընտրությունների առաջին փուլում լավագույն արդյունքի հասնելու զգալի շանսեր ունի։

Այդուհանդերձ, չեխական լրատվամիջոցները կանխատեսում են, որ երկրի ղեկավարը չի ընտրվի քվեարկության առաջին փուլում և կպահանջվի երկրորդ փուլ, որը նախատեսված է հունվարի 27-28-ը։ Ըստ կանխատեսումների, կպայքարեն Բաբիշն ու Պավելը։

Ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու շանսեր ունի Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր Դանուշա Ներուդովան և դուրս մղել տղամարդ քաղաքական գործիչներից մեկին։ Այս պահին նա հավաքել է ձայների 13,84 տոկոսը։

  • Կիսվել: