Չեղարկվել են ՌԴ-ից էներգակիրների մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՌԴ-ից էներգակիրների մատակարարումները դուրս են բերվել պատժամիջոցների տակից, քանի որ Եվրոպայի էներգաանվտանգությունն ապահովելու այլ միջոցներ այժմ չկան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մեր բոլոր քայլերը կառուցված են այնպես, որ ուժեղ հարվածեն Ռուսաստանին և կայուն լինեն երկարաժամկետ հեռանկարում։ Եվրոպան միտումնավոր դուրս է բերել Ռուսաստանից Էներգակիրների մատակարարումները պատժամիջոցներից։ Ներկայումս Եվրոպայի էներգաապահովումը ապահովելու այլ միջոց չկա՝ ջերմության, տրանսպորտի, էլեկտրամատակարարման և արդյունաբերության արտադրության համար», – հայտարարել է Շոլցը։