շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չավուշօղլուն առաջարկում է զորքի տեսքով «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին

Չավուշօղլուն առաջարկում է զորքի տեսքով «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո անդրադարձել է վերջին օրերին արաբաիսրայելական հակամարտության սրացմանը, գրում է Ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն նշել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռարկել։

«Օրինակ՝ Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր»,–ասել է նա և առաջարկել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։

Թուրքիան նաև մտադիր է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով հանդես գալ։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում իսրայելական ուղղաթիռները պարբերաբար հրթիռներ էին արձակում երկու հարևան պետությունների սահմանների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։ Գազայի հատվածից ևս բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։

Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։ Վերջին 18 ժամում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

  • Կիսվել: