շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցանկացած պահի կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել. Դոնեցկի ղեկավար

Ցանկացած պահի կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել. Դոնեցկի ղեկավար

Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, որ լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, և իրենց ուժերը ստիպված կլինեն օգնության համար դիմել Մոսկվային: Այս մասին նա նշել է Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:

Պուշիլինը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին մենք հույսներս մեզ վրա ենք դնում, սակայն չենք բացառում, որ ստիպված կլինենք դիմելՌուսաստանին, եթե Ուկրաինան՝ Արևմտյան երկրների աջակցությամբ, հատի սահմանված գծերը»:

Նա հավելել է, որ մեծ է պատերազմի հավանականությունը, որը կհանգեցնի հսկայական կորուստների:

 

  • Կիսվել: