հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է մեկ շաբաթում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 140 թիրախ ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է մեկ շաբաթում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 140 թիրախ ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 140 թիրախ:

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, մասնավորապես, ասել է. «Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ակտիվացել են հյուսիսային շրջաններում: Լիբանանում ոչնչացվել են ահաբեկիչների ավելի քան հարյուր քառասուն թիրախներ, այդ թվում՝ զենքի արտադրության վայրեր, ահաբեկչական ենթակառուցվածք, զենքի պահեստներ, դիտակետեր և արձակման կայանքներ, որոնք թիրախ են դարձնում Իսրայելի հյուսիսային սահմանի համայնքները»։

Նշենք, որ օսրայելալիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

  • Կիսվել: