ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների ոչնչացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների ոչնչացնելու մասին

Իսրայելական զինվորականները թիրախային ոչնչացման գործողությունների արդյունքում Գազայի հատվածում վերացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված ջոկատների երկու հրամանատարի։ Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ սպանվածներից մեկը Խան-Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Յազուրին էր։ Նա սպանվել է սեպտեմբերի 11-ի գիշերը հասցված թիրախային հարվածի հետևանքով։ Նրա հետ միասին ոչնչացվել են նաև նույն ՀԱՄԱՍ ստորաբաժանման ևս երկու արմատականներ, հայտարարել են բանակում։

Մեկ այլ գործողության արդյունքում, որն իրականացվել է Եգիպտոսի հետ հատվածի սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, ոչնչացվել է Մուամեն Ջաբր աս-Սայեդ Աբու Լաբդան։ Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ Ռաֆահում նա ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի դիպուկահարների ստորաբաժանումը։

 

  • Կիսվել: