շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Բուլղարիան ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային

Բուլղարիան ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային

Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է ժամանակավոր կառավարության կողմից կազմված սպառազինությունների ցանկը, տեղեկացնում է Reuters-ը։

Բուլղարիան ԵՄ անդամ այն եզակի պետություններից է, որը օգնություն չի ուղարկել Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Սոցիալիստական ​​կուսակցությունը, որը նախորդ կառավարության կոալիցիոն գործընկերն էր, մայիսին արգելքներ էր դրել ավելի վաղ գոյություն ունեցող առաջարկի համար:

Զենքերի ցանկը հայտնի չէ, սակայն պետական ​​պաշտոնյաներն ասել են, որ պաշտոնական Սոֆիան հիմնականում թեթեւ զենք եւ զինամթերք կուղարկի Ուկրաինա:

«Իմ մոտեցումը պահպանողական է եղել, քանի որ ես պետք է ապահովեմ Բուլղարիայի պաշտպանությունը։ Օգնությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայի առաջնահերթություններին, սակայն մենք չենք ուղարկում S-300 համակարգեր, ՄԻԳ-29 կամ Սու-25 ինքնաթիռներ»,-հայտնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը

  • Կիսվել: