շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Բրիտանական» կորոնավիրուսը հասավ Կիպրոս

«Բրիտանական» կորոնավիրուսը հասավ Կիպրոս

Կորոնավիրուսի նոր շտամը, որն սկզբից հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև մեծ տարածում գտել եվրոպական մի շարք այլ երկրներում, արդեն հասել է Կիպրոս: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Նշվում է՝ շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Կիպրոս ժամանած անձանց մոտ:

Համաձայն ինֆեկցիայի կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ցուցումների՝ Բրիտանիայից ժամանողների մոտ բոլոր դրական թեստերի նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտ փորձարկման նպատակով, սկսած այն օրվանից, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել են իրենց երկրում նոր շտամի գոյության մասին, այսինքն՝ դեկտեմբերի 20-ին:

  • Կիսվել: