ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրազիլիայի նախկին նախագահի կողմնակիցները գրավել են մի շարք կառավարական շենքեր

Բրազիլիայի նախկին նախագահի կողմնակիցները գրավել են մի շարք կառավարական շենքեր

Բրազիլիայի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարոյի հազարավոր կողմնակիցներ կիրակի ներխուժել են խորհրդարան, գերագույն դատարան և պետության ղեկավարի նստավայր։ Բոլսոնարոյի կողմնակիցները չեն ճանաչում նրա պարտությունը նախորդ տարվա ընտրություններում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախկին նախագահի վերադարձը։

Բրազիլիայի առաջնորդ Լուլա դա Սիլվան հրամայել է դաշնային ուժերն օգտագործել բողոքի ցույցը ճնշելու համար: Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է առնվազն 400 մարդ: Նախագահ Լուիս դա Սիլվան մինչև ամսվա վերջ արտակարգ դրություն է հայտարարել երկրի մայրաքաղաքում:

Բրազիլիայի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարուն դատապարտել է իր կողմնակիցների պահվածքը, հայտարարելով, որ «ինքը միշտ գործել է Սահմանադրությանը համապատասխան՝ հարգելով և պաշտպանելով օրենքները, ժողովրդավարությունը, թափանցիկությունը և իրենց սուրբ ազատությունը»։

Ինչպես գրում է New York Times-ը, նախկին նախագահն այժմ գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ Դեկտեմբերին նա տեղափոխվել է Օռլանդո, քանի որ Բրազիլիայում նրան մի շարք հետաքննություններ են սպասվում՝ կապված իր նախագահության հետ։

Բոլսոնարուն չի մասնակցել նաև հունվարին տեղի ունեցավ Բրազիլիայի նոր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը։

Բռնարարքներից հետո դատարանը պաշտոնանկ է արել Բրազիլիայի մայրաքաղաքային դաշնային շրջանի կառավարիչ Իբանես Ռոշային, հայտնում է CNN Brazil-ը։ Պաշտոնյան «90 օրով» հեռացվել է պաշտոնից «հանցավոր անգործության» և «հանցագործների նկատմամբ հանդուրժողականության» համար։

  • Կիսվել: