շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բոսնիա և Հերցեգովինայում աղետալի ջրհեղեղ է․ առաջնության խաղերը հետաձգվել են անորոշ ժամկետով

Բոսնիա և Հերցեգովինայում աղետալի ջրհեղեղ է․ առաջնության խաղերը հետաձգվել են անորոշ ժամկետով

Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով հայտարարել է ազգային առաջնության խաղերի հետաձգման մասին, գրում է armsport.am-ը:

Խաղերի անցկացման օրերը կհայտարարվեն ավելի ուշ:

«Ֆեդերացիայի մրցումների կոմիտեն հետաձգել է բոլոր խաղերը, որոնք անցկացվում են կազմակերպության հովանու ներքո: Այս որոշումը կայացվել է Բոսնիայի և Հերցեգովինայի որոշ հատվածներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների պատճառով։ Բնական աղետի հետևանքով եղել են նաև մարդկային զոհեր» — նշվում է ֆեդերացիայի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոսնիայում առատ տեղումները բերել են լեռնային գետերի հեղեղումների և սողանքների, ինչպես նաև հաղորդվել էր 18 զոհի մասին։

 

  • Կիսվել: