կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բորելը հայտարարել է SWIFT-ից ռուսական նոր բանկերի հնարավոր անջատման մասին

Բորելը հայտարարել է SWIFT-ից ռուսական նոր բանկերի հնարավոր անջատման մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տեղեկացրել է SWIFT-ից ռուսական էլ ավելի մեծ թվով բանկերի անջատման մասին։

Այս մասին նա լրագրողներին ասել է Լատինական Ամերիկա կատարած այցի ժամանակ: 
 
Քաղաքական գործիչը չի նշել, թե ֆինանսական ինչ կազմակերպություններ են ենթարկվելու նոր ռեստրիկցիաների։
«Ֆինանսական ոլորտում էլ ավելի շատ ռուսական բանկեր կանջատվեն SWIFT համակարգից։ Չեմ կարող ասել, թե որոնք, բայց անջատումներ կլինեն։ Իսկ էներգետիկ ոլորտում մենք միջոցներ ենք փնտրում, որոնք կկարողանային էապես ազդել ռուսական նավթի ներկրման վրա»,- ասել է Բորելը։
 
Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց հետո ԵՄ-ը պատժամիջոցների հինգ փաթեթ է ընդունել Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական սեկտորի եւ էներգետիկայի դեմ։ Այժմ քննարկվում է վեցերորդը։
 
Մասնավորապես, ֆինանսական պատժամիջոցները վերաբերել են ԿԲ-ի պահուստներին եւ հանգեցրել են SWIFT համակարգից ռուսական յոթ բանկերի անջատմանը։
 
Կրեմլում նոր պատժամիջոցներն անվանել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը։

  • Կիսվել: