ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բորելը չի կանխատեսում մոտ ժամանակներում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ

Բորելը չի կանխատեսում մոտ ժամանակներում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում: Այս մասին, ելույթ ունենալով Մալագայում տեղի ունեցած Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին խնդիրը Ուկրաինան է, որտեղ Ռուսաստանի նկատմամբ մոտալուտ հաղթանակ չի սպասվում»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ից Կիևին օգնության հնարավոր կրճատմանը և լրացնի այդ բացը: Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն արդեն Ուկրաինային ավելին է տրամադրել, քան ԱՄՆ-ը, սակայն անվտանգության գլխավոր երաշխիքը պետք է լինի Ուկրաինայի ընդունումը եվրոպական ընտանիք:

Եվրամիության երկրորդ խնդիրը, Բորելի խոսքով, Գազայի իրավիճակն է, որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»: Նրա խոսքով՝ այդ հակամարտության լավագույն լուծումը մնում է երկու պետությունների տարբերակը, սակայն, ըստ Բորելի, այժմ դրան հասնելը շատ ավելի բարդ է, քան 30 տարի առաջ:

 

  • Կիսվել: