չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բոլիվիայի նախագահի նախկին պաշտոնակատարը բանտում ինքնասպանության փորձ է գործել

Բոլիվիայի նախագահի նախկին պաշտոնակատարը բանտում ինքնասպանության փորձ է գործել

Բոլիվիայի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյես Չավեսը բանտում ինքնասպանության փորձ է գործել:

Քաղաքական գործիչը, որը ձերբակալվել է ահաբեկչության, դավադրության եւ ապստամբություն կազմակերպելու մեջ մեղադրանքով, ինքնավնասում է գործել: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինն ուղղորդվել է հոգեբանական փորձաքննության դրդապատճառներն ու ինքնավնասման հոգեբանական բնութագրիչները պարզելու համար:

Անյեսի փաստաբանները պնդում են, որ նրանց պաշտպանյալի այդ քայլը պատասխան էր «չարաշահմանը», որին նա ենթարկվել է բանտում:

 

  • Կիսվել: