հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բլինքենն  ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինային եւ Հայաստանին առնչվող հարցեր

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինային եւ Հայաստանին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական սահմանի իրավիճակի հարցում ջանքերի համակարգման անհրաժեշտությունը, տեղեկացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին:

 ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը:
 

  • Կիսվել: