երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 32 նահանգում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել է 72 մարդ։ Նրանցից 41-ը կալանավորվել է, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարության հաղորդմամբ՝ կասկածյալները ներգրավված են եղել գյուլենական շարժման կառույցներում և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել դրա հետ կապվող բարեգործական կազմակերպություններին։

Նրանց մեղադրանքների թվում է նաև սոցիալական ցանցերում գյուլենականության քարոզչություն իրականացնելը։

 

  • Կիսվել: