ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեյրութում պայթյունի պատճառն առայժմ անհայտ է․ ԱՄՆ ՊՆ Մարկ Էսփեր

Բեյրութում պայթյունի պատճառն առայժմ անհայտ է․ ԱՄՆ ՊՆ Մարկ Էսփեր

ԱՄՆ ՊՆ Մարկ Էսփերը Բեյրութում օգոստոսի 4-ին որոտացած ուժգին պայթյունից հետո Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ լիբանանցի ժողովրդին օգնելու համար:

Նա, մասնավորապես, նշել է, որ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք պայթյունը կանխամտածված հարձակու՞մ էր, թե դժբախտ պատահար։
 
՛՛Արդարադատության նախարարությունը, բոլոր կառույցները նախագահ Թրամփի ղեկավարության ներքո ուղարկում են հումանիտար օգնություն Լիբանանին։ Մենք ցանկանում ենք անել հնարավորինս ամեն ինչ այդ դժվարին պահին լիբանանյան ժողովրդի օգնելու համար՛՛,-ասել է նա եւ հավելել, որ պայթյունի պատճառն իրենք դեռ չգիտեն, առաջին օրը մտածել են, թե կարող է հարձակում լինել, ոմանք էլ ենթադրել են, թե դա կարող էր ՛՛Հեզբոլլահը՛՛ կազմակերպած լինել
 
 

  • Կիսվել: