կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեյրութում բողոքի ակցիային ժամանակ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Բեյրութում բողոքի ակցիային ժամանակ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Այսօր Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ասոցիացիան  Բեյրութում բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացրել։

Բեյրութում հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հաշիվները տեղական բանկերում սառեցվել են 2019 թվականից, հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, ապա շարժվել տարբեր ուղղություններով։
 Նրանց մի մասը փորձել է գրոհել Աուդի բանկի մասնաճյուղը, այնուհետև շարժվել է դեպի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի նստավայր:

Ցուցարարները հրկիզել են անվադողերն ու իրավապահների վրա վառվող խառնուրդով շշեր նետել, ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել՝ ստիպելով նահանջել:

Նշենք, որ ավելի վաղ Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ՛՛Սարհատ Ալ-Մուդին՛՛ ասոցիացիան սոցցանցերում հայտարարություն էր հրապարակել այն մասին, որ մայիսի 9-ից մտադիր է մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել` ներառյալ բանկային բաժանմունքների գրավումը, որպեսզի հասնեն հաշիվներից անհետացած գումարների վերադարձին:

Ասոցիացիան կոչ է արել խորհրդարանականներին աջակցել խաբված ավանդատուներին, իսկ անվտանգության ծառայությունների աշխատակիցներին՝ չխոչընդոտել նրանց ակցիաները:

 

  • Կիսվել: