կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բելառուսը համաձայնել է առանց պայմանների ուկրաինական հացահատիկի տարանցմանը

Բելառուսը համաձայնել է առանց պայմանների ուկրաինական հացահատիկի տարանցմանը

Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նրան տեղեկացնելով ուկրաինական հացահատիկի տարանցման համար խոչընդոտների բացակայության մասին, Reuters-ին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Ամբրազևիչը նաև «կրկնել է կառավարության խնդրանքը, որպեսզի կարողանա արտահանել սեփական արտադրության պարարտանյութերը, որոնք այժմ ենթարկվում են պատժամիջոցների», – ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Reuters-ը հիշեցնում է, որ հունիսին Բելառուսը պարտավորվել էր ուկրաինական հացահատիկն իր երկրի տարածքով բաց թողնել Բալթիկ ծովի նավահանգիստներ՝ պայմանով, եթե Բելառուսին թույլատրեն իր ապրանքատեսակներն ուղարկել նավահանգիստներից։ Ուկրաինան չէր համաձայնել այս առաջարկին։

  • Կիսվել: