կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելառուսում սկսվել են մարտական ​​և մոբիլիզացիոն պատրաստության զորավարժություններ

Բելառուսում սկսվել են մարտական ​​և մոբիլիզացիոն պատրաստության զորավարժություններ

Բելառուսի զինված ուժերում մարտական և մոբիլիզացիոն պատրաստականության պահպանման զորավարժություններեն սկսվել, հայտնում է Բելառուսի ՊՆ-ն իր թելեգրամյան ալիքում։

«Հիմնական նպատակներն են մարտական և մոբիլիզացիոն պատրաստականության պահպանումը անհրաժեշտ մակարդակի վրա, ռազմական հրամանատարության և վերահսկողության մարմինների համակարգվածության բարձրացումը, հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը և անձնակազմի պատրաստումը տարբեր պայմաններում գործելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ միջոցառումները պլանային։ Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

  • Կիսվել: