չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բելառուսում առաջարկել են Ղազախստանին հրավիրել Միութենական պետության կազմ

Բելառուսում առաջարկել են Ղազախստանին հրավիրել Միութենական պետության կազմ

Ղազախստանը պետք է հրավիրվի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմ. այսպիսի առաջարկով հանդես է եկել բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին։

Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է հրավիրի Ղազախստանին՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի միությանը, քանի որ Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ակցիաներից հետո անխուսափելիորեն կենթարկվի ներքին և արտաքին ճնշման։ Այս մասին հայտնում է  YouTube “Главный тур” ալիքը։
 
Վոսկրեսենսկին կարծում է, որ նման հրավեր կարող է ուղարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
Նշենք, որ ներկայումս Միութենական պետության կազմում են Ռուսաստանը և Բելառուսը։

  • Կիսվել: