կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բելառուսն Ուկրաինայից պահանջում է պատասխանատվության ենթարկել հրթիռի միջադեպի հետ առնչություն ունեցողներին

Բելառուսն Ուկրաինայից պահանջում է պատասխանատվության ենթարկել հրթիռի միջադեպի հետ առնչություն ունեցողներին

Բելառուսն Ուկրաինայից պահանջել է պատասխանատվության ենթարկել հրթիռի միջադեպի հետ առնչություն ունեցող անձանց: Այս մասին ասել է Բելառուսի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պահանջել ենք, որ ուկրաինական կողմը մանրամասն հետաքննի միջադեպի բոլոր հանգամանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի նմանօրինակ դեպքերն ապագայում կանխելու համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների»:

Բելառուսական կողմը բողոքի նոտան հանձնել է ԱԳՆ հրավիրված՝ Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան Բելառուսի օդային տարածքում բելառուսական ՀՕՊ-ի կողմից խոցվել և վայր է ընկել է С-300 տեսակի հրթիռ, որը, ըստ բելառուսների, արձակել է ուկրաինական ՀՕՊ-ը:

 

 

  • Կիսվել: