երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բելառուսի տարածքում S-300 հրթիռ է ընկել

Բելառուսի տարածքում S-300 հրթիռ է ընկել

ԲելՏա բելառուսական պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռ է ընկել:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10-ի և 11-ի սահմաններում: Տուժածների մասին տեղեկություն չկա: Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտակայքում:

Պատկան ծառայություններն այդ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Բելառուսի ուժային կառույցները վերլուծում են երկու հնարավորություն: Ըստ առաջինի, ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռը շեղվել է հետագծից և ընկել է Բելառուսի տարածքում: Վերջերս Լեհաստանում նման միջադեպ է տեղի ունեցել: Ըստ երկրորդի՝ ընկած հրթիռը խոցվել է Բելառուսի ՀՕՊ համակարգի կողմից:

Ռուսաստանը և Ուկրաինան առայժմ չեն մեկնաբանել Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռի ընկնելու թեման:

  • Կիսվել: