շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայրամովը ՄԱԿ գլխավոր քարտուղարին խնդրել է Հայաստանից վերադարձնել «երկու սահմանախախտներին»

Բայրամովը ՄԱԿ գլխավոր քարտուղարին խնդրել է Հայաստանից վերադարձնել «երկու սահմանախախտներին»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ խնդրելով օգնել Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած, Հայաստանի քաղաքացու սպանած և ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների վերադարձի հարցում։

«Գերի ընկած ադրբեջանցի զինվորների դեմ Հայաստանի կողմից ստեղծված հայցը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է Բայրամովի՝ Գուտերեշին ուղղված նամակում։

  • Կիսվել: