երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի ստանան ականապատ տարածքների քարտեզները»

Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի ստանան ականապատ տարածքների քարտեզները»

«Պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է minval.az-ը:

Բայրամովը հայտարարել է, որ ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին «ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ «հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին» և հավելել, որ «Հայաստանը հրաժարվում է իրենց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»:

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանի 22 քաղաքացի և ևս 100-ը վիրավորվել են։

  • Կիսվել: