Բայրամովն ու Լավրովը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
՛՛Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը՛՛,ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: