Բայդենի վարչակազմը քննարկում է Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է ԵՄ ղեկավարության հետ համագործակցության հնարավորությունը, որպեսզի Ռուսաստանը համատեղ անջատեն տեղեկությունների փոխանակման միջբանկային SWIFT համակարգից։ Այս մասին հայտնում է Բլումբերգը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վաշինգտոնն այս միջոցառումն սկսել է լրջորեն քննարկել, քանի որ դա չեն բացառում նաև Եվրամիության իշխանությունները։