չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվի մանկական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

Բաքվի մանկական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

Բաքվի Հանրապետական մանկական կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում: Հրդեհն ընդգրկել է 35 կմ² տարածք, շենքի երրորդ և չորրորդ հարկերում գտնվող հիվանդներն ու անձնակազմը տարհանվել են։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են կենտրոնում բուժում ստացող 4 երեխաների մարմիններ: Այրվածքներ են ստացել ևս երեք երեխա։

Հրդեհի պատճառները պարզվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: