հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բաքուն մեղադրել է Թեհրանին դեսպանության վրա հարձակման պատճառները թաքցնելու մեջ

Բաքուն մեղադրել է Թեհրանին դեսպանության վրա հարձակման պատճառները թաքցնելու մեջ

Ադրբեջանը կարծում է, որ Թեհրանում իր դեսպանության վրա տեղի ունեցած հարձակումը ոչ թե անձնական դրդապատճառներով է եղել, ինչպես ներկայացնում է իրանական կողմը, այլ հետևանք «այն հսկայական հակաադրբեջանական քարոզչության», որ իրականացվում է այդ երկրում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչ Այխանա Գաջիզադեն։

«Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում իրականացվում է լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն, որն էլ խթան է հանդիսացել հարձակման համար։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը», - հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Իրանի քաղաքացիներից մեկն ինքնաձիգով մտել է Թեհրանում ադրբեջանական դեսպանություն, կրակ արձակել ու սպանել տեղի անվտանգության աշխատակցին։ Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, ապա նաև հայտարարություն տարածել, որ տեղի ունեցածի հիմքն անձնական դրդապատճառն էր։

  • Կիսվել: