Բաքուն հայտնել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողի ինքնասպանության մասին
Բաքուն հայտնում է զինծառայողի ինքնասպանության մասին։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող, կրտսեր ենթասպա Ռահիմ Նովրուզովն ինքնասպան է եղել իր բնակարանում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ միջադեպը կապված չէ զինվորական ծառայության հետ։ Հետաքննություն է իրականացվում։
Ադրբեջանի ռազմական դատախազության աշխատակիցները համապատասխան ստուգումներ են անցկացրել դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ, կատարվել է դիակի արտաքին և ներքին զննում, ինչպես նաև ձեռնարկվել են այլ գործողություններ: