շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաղդադում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը

Բաղդադում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը

Բաղդադում, ի պատասխան ԱՄՆ օդուժի կողմից «Քաթաեբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածելուց և 25 մարդ սպանելուն, հարյուրավոր շիա մուսուլմաններ հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ արձակելով կրակոցներ:

Հարյուրավոր ցուցարարներ վրաններ են խփել դեսպանատան առջև: Իրավիճակի թեժացմանը զուգահեռ նրանք այրել են դեսպանատան անվտանգության ծառայությանը պատկանող երեք թրեյլեր:

Ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք, որտեղից ծուխ է բարձրանում։

Ըստ ստացբող տեղեկությունների` ԱՄՆ դեսպանն ու աշխատակազմը տարհանվել են:

  • Կիսվել: