հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բաղդադում տեղակայված ամերիկյան բազան հարձակման է ենթարկվել

Բաղդադում տեղակայված ամերիկյան բազան հարձակման է ենթարկվել

Բաղդադում տեղակայված ամերիկյան բազան հարձակման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Վիկտորիա ավիաբազային, որը Բաղդադում տեղակայված ամերիկյան բազայի կենտրոնակայան է, նշում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։

  • Կիսվել: