հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում

Բացօթյա դասական համերգ՝ Երերույքի տաճարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։

Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի, Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի, Ավանեսովի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Երերույքի տաճարը, մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան կառույցներից ամենամեծն է:

  • Կիսվել: