ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիա-Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խմբի) պատգամավորներ Թրենթ Զիմերմանը և Ջոել Ֆիցգիբոնը միացել են հայտնի գործիչներով և կազմակերպություններով համալրվող խմբին, որը վարչապետ Սքոթ Մորիսոնին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Զիմերմանը, որը նախագահում է Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի առողջության, ծերության և սպորտի կոմիտեն, ու Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիցգիբբոնը նամակով դիմել են վարչապետին՝ պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների և հույների կոտորածը:

Նրանց կոչին, որն արվել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին, համակարծիք է դաշնային խորհրդարանի ավելի քան 40 գործընկեր, որոնք ստորագրել են 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը:

  • Կիսվել: