կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավստրալիան Ուկրաինա է ուղարկել առաջին M113AS4 զրահափոխադրիչները

Ավստրալիան Ուկրաինա է ուղարկել առաջին M113AS4 զրահափոխադրիչները

Ավստրալիան Ուկրաինա է ուղարկել առաջին 4 M113AS4 զրահափոխադրիչները՝ նախատեսված 14 միավորից: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ավստրալիայի ՊՆ-ին:

Նշվում է, որ Ուկրաինային փոխանցվող 4 զրահափոխադրիչներն անցած շաբաթ լքել են թագավորական ռազմաօդային ուժերի Էմբերլի բազան:

Ուկրաինային ավստրալական օգնության փաթեթը ներառում է ավելի քան 285 մլն ավստրակայան դոլարի (մոտ 198 ԱՄՆ դոլար) աջակցություն, դրանում ընդգրկվել են Bushmaster զրահափոխադրիչներ, M777 հաուբիցներ, հակատանկային զենք, զինամթերք, Bushmaster թռչող սարքեր և անձնական հանդերձանք:

  • Կիսվել: