երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար

Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար

Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին, հաղորդել Է CNN-ը:

«Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու եւ ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,-ասել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ եւս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության եւ Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: Ավելի վաղ փետրվարի 28-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ իր երկիրը որոշում Է ընդունել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավստրալիայի կառավարությունը նաեւ պարտավորվել Է Ուկրաինային տրամադրել մահացու եւ ոչ մահացու ռազմական սարքավորում, դեղամիջոցներ», ինչպես նաեւ նրան ֆինանսական օգնություն հատկացնել, ՆԱՏՕ-ի հիմնադրամում 3 միլիոն դոլար ներդնել Ուկրաինայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: